Վանաձորցի Մանեի և ամերիկացի Ջոնի սիրո պատմությունը սկսել է Մանեի հայրենի քաղաքում, ուր Ջոնը գնացել էր որպես ամերիկյան «Խաղաղության կորպուսի» կամավոր: Հայ ընտանիքի համար ամերիկացի երիտասարդը կարճ ժամանակ անց դարձավ «փեսա Ջոն»: Այսօր երեք երեխաների հետ նրանք ապրում են Վաշինգտոնում։