Նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ իր վերջին ելույթը կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև։ Հայտնի է, որ ԱՄՆ-ի նախագահի առաջնահերթություններից է հակամարտությունը Մերձավոր Արևելքում, և թե ինչպես Վաշինգտոնը կարող է նպաստել խնդրի հանգուցալուծմանը: Հարցը Բայդենի՝ նաև երկկողմ հանդիպումների օրակարգում է։
Երկրների առաջնորդները հավաքվում են Նյու Յորքում, ուր մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան։ Ենթադրվում է, որ առանցքային թեմաներն են լինելու հակամարտությունները Գազայում, Սուդանում և Ուկրաինայում:
Նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը կհյուրընկալի Ավստրալիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի առաջնորդներին՝ Quad-ի` քառակողմ անվտանգության գագաթնաժողովին ընդառաջ։ Ուշադրության կենտրոնում հնդխաղաղօվկիանոսյան տարածքն է։
ՀԴԲ-ն հետաքննում է Ֆլորիդայում Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։ Նախկին նախագահը չի տուժել, կասկածյալը բերման է ենթարկվել։
Միացյալ Նահանգները համաձայն չէ, թե «Համասի» առաջնորդների դեմ ներկայացված քրեական մեղադրանքները կդժվարացնեն Գազայում հրադադարի հաստատման շուրջ բանակցությունները։
Գազայի հատվածում շարունակվող հակամարտությունը շուտով կբոլորի իր մեկ տարին՝ չդարարող արյունահեղության, հրադադարի ու պատանդների հարցերում անորոշության և ավերածությունների ֆոնին։
Telegram մեսինջերի ղեկավար, միլիարդատեր Պավել Դուրովի ձերբակալությունը Ֆրանսիայում բուռն արձագանք գտավ ողջ աշխարհում։ Ռուսաստանը շտապեց կոչ անել Ֆրանսիային հետաքննությունը չվերածել «քաղաքական հետապնդման»:
Քամալա Հարիսի ընդդիմախոսները պնդում են, թե նա չունի նախագահի հմտություններ, քանի որ իր ողջ կարիերայի ընթացքում ընդամենը շահել է ԱՄՆ-ում իրականացվող բազմազանության քաղաքականությունից: Փոխնախագահի կողմնակիցները չեն կիսում նման գնահատականները՝ պնդելով, որ Հարրիսը վաստակել է իր այսօրվա դիրքը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կիրակի Գազայում կսկսի պոլիոմիելիտի դեմ զանգվածային պատվաստումներ, քանի որ պոլիոմիելիտի վիրուս է հայտնաբերվել շրջանում: Այդ նպատակով Իսրայելը համաձայնել է կարճատև հրադադարների։
Ուկրաինական զինուժն այլևս վերահսկում է ռուսաստանյան 74 բնակավայր․ Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամեր առաջ X սոցհարթակում արված գրառմամբ տեղեկացրել է՝ ուկրաինական զինուժն այլևս վերահսկում է ռուսաստանյան 74 բնակավայր:
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը քաղաքական թիրախավորման կենտրոնում, և պատճառը․․․ նրա սեռն է, թե իբր կինը չի կարող զբաղեցնել ԱՄՆ ամենաբարձր պաշտոնը։ Դիտորդները նշում են՝ դեմոկրատների թեկնածուին սկսել են թիրախավորել նաև նրա էթնիկ ծագման պատճառով։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամեր առաջ X սոցհարթակում արված գրառմամբ տեղեկացրել է՝ ուկրաինական զինուժն այլևս վերահսկում է ռուսաստանյան 74 բնակավայր:
ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատների թեկնածու Թիմ Ուոլցի կապերը Չինաստանի հետ, հավանաբար, ազդեցություն կթողնեն նրա աշխատանքի վրա, եթե գործիչը մուտք գործի Սպիտակ տուն: Դիտորդները քննարկում են, թե արտաքին քաղաքական ի՞նչ դիրքորոշումներ ունի Ուոլցը։
Բայդենը հանդիպել է իր ազգային անվտանգության թիմի հետ և զրուցել Հորդանանի թագավորի հետ` Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու համար: Իսրայելի առաջնորդը նախազգուշացրել է, որ Իրանը կամ տարածաշրջանում նրա փրոքսիները «ծանր գին» կվճարեն Իսրայելի վրա հարձակման դեպքում
Բայդենը երկուշաբթի հանդիպել է ազգային անվտանգության գծով իր թիմին՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նա խոսել է նաև Հորդանանի թագավորի հետ: Զուգահեռաբար՝ Իսրայելի վարչապետը նախազգուշացրել է, թե Իրանն ու նրան ենթակա ուժերը «ծանր գին» կվճարեն հրեական պետությունը գրոհելու դեպքում
բեռնել ավելին