Եմենի անվտանգության ուժերը կրակ են բացել երկրի երկու գլխավոր քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասնակիցների ուղղությամբ, որի պատճառով զոհվել է երկու, վնասվածքներ ստացել` մեկ տասնյակից ավելի ցուցարարներ:
Բժիշկների և բնակիչների վկայությամբ, երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին հավատարիմ ուժերը կենտրոնական ալ-Բայիդա քաղաքում շենքերի տանիքներից կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ` սպանելով յոթ և վնասվածքներ հասցնելով յոթ ցուցարարների:
Անվտանգության ուժերը կրակ են բացել նաև Թայիզ հարավային քաղաքում անցկացված բողոքի ցույցի մասնակիցների վրա, որի պատճառով վնասվածքներ է ստացել մեկ տասնյակից ավելի ցուցարար:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հինգշաբթի օրը միացել է Եվրամիությանը` խիստ դատապարտելով այս երկրում տեղի ունեցող բռնությունները: