Մատչելի հղումներ

Եմենի նախագահը համաձայնել է իշխանության փոխանցմանը


کراچی کی مویشی منڈی
کراچی کی مویشی منڈی

Եմենի նախագահը ողջունել է երկրի փոխնախագահին իշխանությունը փոխանցելու մասին Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կողմից ներկայացված առաջարկը` նշելով, որ պատրաստ է իրականացնել այն «խաղաղ եղանակով` սահմանադրության շրջանակներում»:

Վեց պետությունների մասնակցությամբ գործող Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը չի սահմանել իշխանության փոխանցման որևէ ժամանակացույց, սակայն Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի կողմից երկուշաբթի օրը տարածված հաղորդագրությունում նշվել է, որ ինքը համաձայնել է փոխանցել իշխանությունը 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Եմենի ընդդիմությունը երկուշաբթի օրը մերժել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քաթարի, Օմանի, Քուվեյթի և Բահրեյնի արտգործնախարարների կողմից առաջարկված նախաձեռնությունը` ասելով, որ նախագահ Սալեհը պետք է հեռանա անմիջապես, և հերքելով առաջարկում Սալեհին և նրա ընտանիքին հետաքննությունից պաշտպանելու մասին դրույթը:

Եմենում երկուշաբթի օրը հականախագահական ցույցերը շարունակվել են Սանայի, Թայիզի, Հուդայդայի և այլ քաղաքների փողոցներում:

XS
SM
MD
LG