Մատչելի հղումներ

Եմենի նախագահը կրկին հրաժարվել է իշխանության փոխանցման համաձայնագիրը ստորագրելուց


Եմենի նախագահը կրկին հրաժարվել է իշխանության փոխանցման համաձայնագիրը ստորագրելուց
Եմենի նախագահը կրկին հրաժարվել է իշխանության փոխանցման համաձայնագիրը ստորագրելուց

Եմենի նախագահը կրկին հրաժարվել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կողմից մշակված համաձայնագիրը ստորագրել, որի համաձայն երկրում իշխանության փոխանցումը պետք է իրականացվեր մեկ ամսվա ընթացքում:

Նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը «հետաքրքրված չէ ստորագրել փակ դռների հետևում ներկայացված գործարքներ»։

Այս հայտարարությամբ նա հանդես է եկել իր կողմից համաձայնագրի նախատեսված ստորագրումից մի քանի ժամ առաջ։

Սա արդեն երկրորդ անգամն է, ինչ Սալեհի առարկությունների պատճառով ձախողվում են համաձայնագիրը ստորագրելու ծրագրերը։

Եմենի ընդդիմադիրները ստորագրել են համաձայնագիրը շաբաթ օրը՝ սպասելով, որ կիրակի օրն այն կստորագրվի նախագահի կողմից։

Համաձայնագրով նախագահ Սալեհին նախատեսվում է ազատել հետաքննությունից այն դեպքում, եթե ստորագրելուց 30 օրվա ընթացքում իշխանությունը փոխանցվի երկրի փոխնախագահին։

XS
SM
MD
LG