Մատչելի հղումներ

Եմենի ցեղախմբերը վերահսկողություն են հաստատել կառավարական մի քանի շենքի նկատմամբ


Եմենի ընդդիմության կողմն անցած ցեղախմբերի ներկայացուցիչները երկրի մայրաքաղաք Սանայում արդեն երկրորդ օրը երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին հավատարիմ ուժերի դեմ վարվող մարտերի արդյունքում վերահսկողություն են հաստատել կառավարական մի քանի շենքի նկատմամբ:

Ականատեսների համաձայն, շեյխ Սադեք ալ-Ահմարի դաշնակից ցեղախմբերի մարտիկները վերահսկողություն են հաստատել Սանայի Հասաբա թաղամասում գտնվող առևտրի նախարարության և կառավարական այլ շենքերի նկատմամբ:

Ցեղախմբերի ներկայացուցիչների համաձայն, երկրի ներքին գործերի նախարարության մոտակայքում տեղակայված կառավարական ուժերի կողմից Հասաբա թաղամասում գտնվող ալ-Ահմարի նստատեղի ուղղությամբ բացված ականանետային կրակի պատճառով զոհվել է ընդդիմադիրների հինգ մարտիկ:

Կառավարական ուժերն իրենց հերթին մեղադրել են ցեղախմբերի ներկայացուցիչներին դպրոցի վրա հարձակում կատարելու մեջ:

Եմենում վերջին օրերին տեղի ունեցող բախումների պատճառով զոհվել է առնվազն 12 մարդ:

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը կիրակի օրը դադարեցրել է Եմենում խռովությունները դադարեցնելուն ուղղված միջնորդությունը, երբ կիրակի օրն նախագահ Սալեհը հրաժարվել է ստորագրել երկրի փոխնախագահին իշխանությունը 30 օրվա ընթացքում փոխանցելու դեպքում իրեն հետաքննությունից ազատելու հնարավորություն տվող համաձայնագիրը:

XS
SM
MD
LG