Մատչելի հղումներ

Եմենում բախումների պատճառով կան զոհեր և վիրավորներ


Եմենի անվտանգության ուժերի և հակակառավարական ցույցերի մասնակիցների միջև բախումները երկու զոհի և բազմաթիվ վիրավորների պատճառ են դարձել:

Ականատեսների համաձայն, Իբբ քաղաքում անվտանգության ուժերը կրակ են բացել ցույցերը ցրելու նպատակով` սպանելով մեկ, վնասվածքներ հասցնելով մոտ 30 մարդու:

Մեկ այլ ցուցարար զոհվել է հարավային ալ-Բայիդա նահանգում, որտեղ կառավարական ուժերն արցունքաբեր գազի և զենքի կիրառման միջոցով ցրել են ցուցարարներին:

Այս երկրում ցուցարարները շարունակում են պահանջել նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը` չնայած այն հանգամանքին, որ նա ընդունել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կողմից ներկայացված առաջարկը:

Առաջարկի համաձայն, ընդդիմության հետ պաշտոնապես պայմանագիր ստորագրելուց 30 օր անց նախագահը փոխանցելու է իր իշխանությունը և հրաժարական է ներկայացնելու:

XS
SM
MD
LG