Մատչելի հղումներ

«Amnesty International». «Մահապատժի կիրառման դեպքերն աշխարհում նվազել են»


دامن کوہ میں ایک سلطنت
دامن کوہ میں ایک سلطنت

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը երկուշաբթի օրը հրապարակված իր զեկույցում նշել է, որ մահապատժի կիրառման դադարեցման ուղղությամբ արդեն մեկ տասնամյակ առաջընթաց է գրանցվում, և աշխարհում միայն առանձին պետություններ են դեռևս շարունակում մահապատիժը որպես առավելագույն պատժամիջոց կիրառել։

Լոնդոնից գործող իրավապաշտպան կազմակերպությունը «Մահապատիժը և դրա իրականացումը 2010 թվականի ընթացքում» վերտառությամբ իր զեկույցում այս միջոցը ամենից հաճախ կիրառող պետություններ նշել է Չինաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը և Եմենը։

Կազմակերպությունը Չինաստանում մահապատժի ենթարկվածների վերաբերյալ որևէ հստակ թիվ չի տրամադրել, քանի որ այս պետությունում մահապատժի վերաբերյալ տեղեկությունները պետական գաղտնիք են համարվում։ «Amnesty International»-ը սակայն ներկայացրել է իր գնահատականը, որի համաձայն Չինաստանում 2010 թվականի ընթացքում մահապատժի է ենթարկվել մի քանի հազար մարդ։ Զեկույցում նշվել է նաև, որ Պեկինը ջանքեր է գործադրում սահմանափակել այն հանցագործությունների թիվը, որոնց կատարման համար մահապատիժ է նախատեսվում։

«Amnesty International»-ը նաև հստակ տվյալ չի տրամադրել մահապատիժ կիրառող ասիական այլ պետություններում՝ Մալայզիայում, Հյուսիսային Կորեայում և Վիետնամում իրականացված մահապատժի դեպքերի թվի մասին։

Կազմակերպությունը սակայն տրամադրել է Իրանում՝ առնվազն 252, Եմենում՝ 53, և Միացյալ Նահանգներում՝ 46 մահապատիժների վերաբերյալ տեղեկություններ։

XS
SM
MD
LG