Եմենի մայրաքաղաք Սանայում անվտանգության ուժերի և ընդդիմության կողմն անցած բանակային միավորի միջև տեղի ունեցած բախումների պատճառով զոհվել է մեկ, վնասվածքներ ստացել՝ չորս մարդ։
Ականատեսների համաձայն, նախագահ Ալի Ադբուլլահ Սալեհին հավատարիմ ուժերը հրթիռակոծել են դեպի ցույցերի անցկացման հիմնական վայր տանող ճանապարհին ռազմական հսկիչ կետում գտնվող զինծառայողներին։
Ընդդիմադիր ուժերի կողմն անցած ռազմական միավորը պատասխան կրակ է բացել։
Այս ընթացքում հարավային Ադեն քաղաքում անվտանգության ուժերի կողմից հակակառավարական ցույցի մասնակիցների վրա բացված կրակի պատճառով զոհվել է մեկ մարդ, մի քանիսը՝ վնասվածքներ ստացել։ Իշխանությունների համաձայն, ցուցարարները քարեր են նետել այս քաղաքում փողոցները ցուցարարներից ազատելու փորձեր կատարած ոստիկանության ուղղությամբ։
Երկու ամսվա ընթացքում անվտանգության ուժերի և ընդդիմության ակտիվիստների միջև բախումների պատճառով զոհվել է ավելի քան 100 մարդ։