Սիրիայի Դերաա քաղաքում, որտեղ զինված ուժերը շարունակում են բռնություններ գործադրել ժողովրդավարության ջատագովների նկատմամբ, երեքշաբթի օրը կրկին կրակոցներ են լսվել:
Ականատեսների համաձայն, քաղաքի բնակիչները չեն համարձակվում դուրք գալ հավաքների:
Իրավապաշտպանների և ականատեսները հայտնել են, որ երկուշաբթի օրը այս քաղաք Սիրիայի զինուժի հարյուրավոր զինծառայողների և հրասայլերի մուտք գործելուց հետո այնտեղ սպանվել է առնվազն 20 մարդ:
Սիրիայի անվտանգության ուժերը երեքշաբթի օրը մուտք են գործել նաև առափնյա Բանիաս քաղաք:
Այս երկրում անցյալ ամիս բողոքի ցույցերի սկզբի ժամանակից գործադրված բռնությունների պատճառով զոհվել է ավելի քան 350 մարդ, իսկ Սիրիայի իրավապաշտպան «Սավասիյե» կազմակերպությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ անվտանգության ուժերի կողմից նույն ժամանակահատվածում ձերբակալվել է ավելի քան 500 մարդ: