Իրանի միջուկային ծրագրի ղեկավարի համաձայն, մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը երկրում սկսվելու են ուրանի հարստացման նոր գործարանի կառուցման աշխատանքները:
Ալի Աքբար Սալեհին Իրանի հեռուստատեսությանը հայտնել է, որ անցած տարվա նոյեմբեր ամսին Թեհրանը հաստաել է ինչես այս, այնպես էլ ինն ուրիշ գործարան կառուցելու համար նախատեսված վայրերը:
Նա չի տրամադրել որևէ լրացուցիչ տեղեկատվություն այդ վայրերի վերաբերյալ:
Իրանում հարստացման խոշոր գործարաններից մեկը գտնվում է Նաթանզ քաղաքի, իսկ ավելի փոքրածավալը` Քոմ քաղաքի շրջակայքում:
Այս տարվա հունիսին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատժամիջոցների չորրորդ փուլն է կիրառել Իրանի դեմ այդ բանից հետո, երբ երկիրը մերժել է ՄԱԿ-ի նախագիծը, որի համաձայն Իրանի ցածր հարստացված ուրանի ձողերը պետք է փոխանակվեին ուրանի վառելիքային ձողերի դիմաց: Իրանի պաշտոնյաների համաձայն, վառելիքային ձողերը անհրաժեշտ էին երկրի բժշկական ռեակտորի համար: Այս պայմանավորվածությունը ձեռք բերելը թույլ կտար նվազեցնել ուրանի պաշարները Իրանում և կհետաձգեր միջուկային զենք ստեղծելու իր հնարավորությունների զարգացումը:
Արևմուտքը մեղադրում է Իրանին միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ տանելու մեջ: Իրանի իշխանությունները պարբերաբար ժխտում են այդ մեղադրանքները: