Իրանի «Մեհր» լրատվական գործակալության համաձայն, հարավային Բուշեր նահանգում` կառուցվող ատոմային էլեկտրակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա վթարի է ենթարկվել Իրանի օդուժի կործանիչ:
Երեքշաբթի օրը «Մեհր» լրատվական գործակալությունը հայտնել է, որ F4 մակնիշի կործանիչի երկու օդաչուներին հաջողվել է դուրս նետվել ինքնաթիռից:
Արտակարգ իրավիճակի ծառայությունների համաձայն, երկու օդաչուներն այժմ գտնվում են հիվանդանոցում:
Թեհրանը միջուկային էլեկտրակայան է կառուցում Բուշեր քաղաքի մոտակայքում: Սպասվում է, որ ատոմակայանը` Իրանի առաջին միջուկային համալիրը կգործարկվի հաջորդ ամիս: