Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիի համաձայն, երկրի զինված ուժերն իրականացրեցին «երկիր-երկիր» դասի հրթիռի հաջող փորձարկում:
Իրանի «Փրես Թի Վի» գործակալությունը, մեջբերելով Վահիդիին, հաղորդել է, որ «Քիամ-1» հրթիռը սարքավորված է այսպես կոչված «նավարկման խելացի համակարգով», ինչը նվազեցնում է ոչնչացվելու հավանականությունը: Նախարար Վահիդին նույնպես նշել է, որ հրթիռը կարող է թիրախները խոցել բարձր ճշտությամբ:
Նախարար Վահիդին իր մեկնաբանությունները կատարել է Թեհրանում անցկացված ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Նա չի տրամադրել որևէ մանրամասնություններ հրթիռի փորձարկման վայրի կամ դրա գործողության շառավղի վերաբերյալ:
Երկրի հեռուստաընկերությունները հեռարձակել էին տեսանյութ, որում ցուցադրվում էր անապատում գտնվող վայրից օդ բարձրացող հրթիռը:
Հրթիռի փորձարկման մասին լուրերը հայտնի են դարձել Բուշերի ատոմակայանի սպասվող գործակման նախօրեին: Ատոմակայանի գործարկման համար օգտագործվելու է Ռուսաստանի կողմից առաքված վառելիքը: