Մատչելի հղումներ

Իրանը փորձարկել է տեղական արտարդության հերթական հրթիռը


Իրանը, ցուցադրելով երկրի ռազմական տեխնոլոգիաների զարգացման մակարդակը, փորձարկել է տեղական արտադրության նոր «երկիր-երկիր» դասի հրթիռ:

Չորեքշաբթի օրը Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է թռիչքի առավել մեծ շառավիղ ունեցող «Ֆաթեհ-110» հրթիռի նոր փորձարկման մասին: Հաղորդագրությունների համաձայն, հրթիռն ունի ինը մետր երկարություն եւ 3500 կիլոգրամ ծանրություն:

Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ հրթիռի այս տարբերակն ունի առավել մեծ ճշգրտություն:

Վերջին շաբաթների ընթացքում Իրանը ցուցադրել է սպառազինության նոր տեսակներ, ներառյալ մեկ այլ` «Քիամ-1» կոչվող «երկիր-երկիր» դասի հրթիռը:

Իրանը սկսել է ցուցադրել ռազմական տեխնոլոգիաների նվաճումներն այն ժամանակ, երբ միջուկային ծրագրի իրականացման պատճառով աճում է այս երկրի վրա գործադրվող ճնշումը:

XS
SM
MD
LG