Մատչելի հղումներ

Իրանն արագաշարժ մոտորանավակներ է ավելացրել արտադրվող զենքերի նոր տեսականուն


Իրանը սկսել է արտադրել հրթիռներով սարքավորված երկու տեսակի արագաշարժ մոտորանավակներ: Այս հայտարարությունն արվել է գործողության մեծ շարավիղ ունեցող անօդաչու ռմբակոծիչը ցուցադրելուց մեկ օր անց:

Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ «Սերաջ-1» մոտորանավակը նախատեսված է արագ հարձակումներ կատարելու համար և կարող է գործել եղանակային վատ պայմաններում, իսկ «Զոլֆաքար» մոտարանավակը սարքավորված է հակառակորդի նավերը խոցելու համար նախատեսված «Նասր» հրթիռներով:

Անցած շաբաթվա ընթացքում Իրանը ցուցադրել է ռազմական մի շարք սարքավորումներ, որոնք նախատեսված են երկրի պաշտպանական հնարավորությունները բարձրացնելու համար:

Անցած շաբաթ Իրանը անցկացրել էր երկիր-երկիր դասի «Քիամ-1» նոր հրթիռի փորձարկումը, իսկ այս ամսվա սկզբին ցուցադրել «Ղադիր» դասի նոր սուզանավեր, որոնք կարող են գործել Պարսից ծոցի ծանծաղ ջրերում և որոնք դժվար է հայտնաբերել ռադարների միջոցով:

XS
SM
MD
LG