Հավանայի համալսարանում իր ելույթի ընթացքում Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն նախազգուշացրել է ուսանողներին այն մասին, որ աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի եզրին:
Ֆիդել Կաստրոն ելույթ է ունեցել ուրբաթ օրը` կրելով իրեն բնորոշ ռազմական համազգեստն ու գլխարկը: Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ու նրա դաշնակից Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը տանում է դեպի միջուկային հակամարտություն:
«Գրանմա» պետական լրատվական գործակալության համաձայն, Ֆիդել Կաստրոն նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը դարձավ երկրի նկատմամբ միջուկային զենք կիրառած առաջին և միակ պետությունը: Կաստրոյի խոսքերով, ԱՄՆ-ի միջուկային զենքի պաշարներն այսօր շատ ավելի կործանիչ են, քան նախկին զենքերը: