Մատչելի հղումներ

Իրանն առաջարկել է Ռուսաստանի հետ ստեղծել միջուկային միավորում


Իրանը դիմել է Ռուսաստանին` Բուշերում վերջերս գործարկված ատոմային էլեկտրակայանի և ապագայում միջուկային այլ հաստատությունների համար անհրաժեշտ վառելիք առաքող միավորում ստեղծելու խնդրանքով:

Երկրի ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալի Աքբար Սալեհին ասել է, որ Ռուսաստանն ուսումնասիրում է այդ նախագիծը, որի իրականացման շրջանակներում աշխատանքներ պետք է տարվեն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իրանում:

Չորեքշաբթի օրը Ալի Աքբար Սալեհին ներկայացրել է նախագծի ուրվագիծը: Դրանից մի օր առաջ նա հայտարարել էր, որ Իրանը գերակայություն է տալու երկրում ուրանի նոր հանքավայրեր որոնելու աշխատանքներին:

Շաբաթ օրը սկսվել էին Իրանի Բուշերի ատոմակայանում վառելիքի բեռնման աշխատանքները: Բուշերի ատոմակայանը երկրի առաջին միջուկային կայանն է, որի կառուցման գործին օժանդակություն էր ցուցաբերել Ռուսաստանը:

Միջազգային հանրությունը պնդում է, որ Իրանը նախատեսում է միջուկային զենք արտադրել, սակայն Թեհրանն ասում է, որ իր նպատակները խաղաղ են:

XS
SM
MD
LG