«Human Rights Watch» կազմակերպության համաձայն, Սիրիայի անվտանգության ուժերը խոշտանգումների և վատ վերաբերմունքի են ենթարկում անցյալ ամսից երկրում անցկացվող հակակառավարական ցույցերի ձերբակալված մասնակիցներին։
ԱՄՆ-ից գործող խումբն ուրբաթ օրը հրապարակած զեկույցում նշել է, որ անվտանգության ուժերի և հետախուզության ծառայողները ձերբակալվածներին ենթարկում են ծեծի և մտրակման, նրանց սպանում են էլեկտրական հոսանքի միջոցով։
Իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է Սիրիայի իշխանություններին դադարեցնել բռնությունները և ազատ արձակել կամայականորեն ձերբակալված անձանց՝ ներառյալ լրագրողներին և իրավաբաններին։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հինգշաբթի օրը, փորձելով հանդարտեցնել հետզհետե թափ հավաքող բողոքի շարժումը, կարգադրել է ազատ արձակել անցյալ ամսվա ընթացքում ձերբակալվածներին և ներկայացրել է 30 անդամից բաղկացած նախարարների նոր խորհուրդը։
Սիրիայի իրավապաշտպան կազմակերպություններից մեկի համաձայն, երկրում բողոքների ցույցերի սկզբից իշխանությունների կողմից գործադրվող բռնությունների պատճառով զոհվել է ավելի քան 200 մարդ։