Հունաստանի իշխանությունները դադարեցրել են դեպի Գազայի գոտի ուղևորվող ֆրանսիական նավի ընթացքը

Գազայի ծովային շրջափակումը ճեղքելու փորձեր կատարող նավատորմի նավերից մեկը

Հունաստանի առափնյա սահմանապահ ծառայությունը դադարեցրել է Գազայի ծովային շրջափակումը ճեղքելու փորձեր կատարող նավատորմի միակ նավի ընթացքը:

«Դիգնիտե ալ Քարամա» ֆրանսիական զբոսանավի ընթացքը դադարեցվել է հինգշաբթի օրն այն ժամանակ, երբ այն լիցքավորման համար կանգ էր առել Կրետե կղզում:

Տասը ակտիվիստ տեղափոխող զբոսանավը տեղափոխվել է մոտակա նավահանգիստներից մեկը:

Դեպի Գազայի գոտի ուղևորվելու ծրագրեր ունեցող նավատորմի կազմակերպիչների համաձայն, զբոսանավին հաջողվել է նախորդ օրը խուսափել Հունաստանի առափնյա սահմանապահ ծառայությունից, քանի որ այն կայանված չի եղել Պիրեայի նավահանգստում, որտեղ կայանված է նավատորմի կազմում ընդգրկված նավերի մեծամասնությունը: