Հայաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել Օսամա Բին Լադենի ոչնչացման վերաբերյալ պաշտոնական արձագանքով:
Պատասխանելով «ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Օսամա Բին Լադենի ոչնչացման կապակցությամբ Հայաստանի արձագանքի վերաբերյալ «Արմնեպրես» լրատվական գործակալության հարցին, արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ ներգրավված լինելով ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարում, հայերը կիսում են ամերիկացիների և ահաբեկչության դեմ բոլոր պայքարողների զգացմունքները բին Լադենի ոչնչացման առնչությամբ:
«Մեզ հատկապես մոտ են այդ զգացմունքները, քանի որ այս ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունեցող անձինք ժամանակին ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում», - շեշտել է Հայաստանի Հանրապետության մամլո խոսնակը: