Տասնյակ հազարավոր մարդիկ հանգստյան օրերին մնացել են առանց էլեկտրականության
Ուժեղ փոթորիկները և հորդառատ անձրևները վերջին օրերին չէին դադարոում Միացյալ Նահանգների որոշ արևելյան շրջաններում:
Երկրի կենտրոնական նահանգներում փոթորկի հետևանքով զոհվել են առնվազն 22 մարդ: Հարյուրավոր մարդիկ վիրավոր են:
Փոթորիկը ավերել է տներ Թեքսասում, Արկանզասում և Օկլահոմայում: Հիշատակի օրվա հանգստյան օրերին տասնյակ հազարավոր մարդիկ հոսանքազրկվել էին:
Նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի ուշ երեկոյան հայտնել է, որ ինքը և իր կինը՝ Ջիլը, «աղոթում են նրանց համար, ովքեր ողբերգականորեն զոհվել են Թեքսասում, Արկանզասում և Օկլահոմայում ավերիչ տորնադոյի ժամանակ»: