Մատչելի հղումներ

Թրամփը որոշել է պայքարել սևամորթների ձայների համար


ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփ և Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփ և Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի համար կարևոր է ստանալ սևամորթ ընտրողների աջակցությունը, ուստի նրանց քարոզարշավների թիրախներից են մաշկի մուգ գույն ունեցող ԱՄՆ քաղաքացիները։

Նյու Յորքում՝ ընտրողների հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփն իրեն վստահ էր զգում՝ նշելով, թե բոլոր ամերիկացիները կշահեն, եթե ընտրվի։

«Կարևոր չէ՝ սև ես, շագանակագույն, թե սպիտակ, կամ ինչ գույնի էլ լինես։ Կարևոր չէ: Բոլորս ամերիկացի ենք և պատրաստվում ենք համախմբվել՝ որպես ամերիկացիներ»,- ասել է Թրամփը:

Ջո Բայդենը Միչիգանում էր, և քաղաքացիական իրավունքների պաշտպանության տեղի ակտիվիստների հետ զրույցում ընդգծել է՝ մաշկի բոլոր գույներն ունեցող ամերիկացիները ներկայացված են իր կառավարությունում:

«Մեր վարչակազմում աշխատում են ավելի շատ աֆրոամերիկացիներ, կանայք, փոքրամասնություններ, քան եղել է երբևէ, որևէ այլ վարչակազմում: Ահա թե ինչու, մեր գործերը լավ են առաջ գնում»,- ասել է Բայդենը:

Գաղտնիք չէ, որ և՛ Թրամփի, և՛ Բայդենի համար որքան կարևոր են նաև սևամորթ ամերիկացիների ձայները, ուստի երկուսի քարոզարշավն էլ հատուկ տեղ է տալիս մաշկի մուգ գույն ունեցող ամերկացիներին, որոնց քվեն կարող է որոշիչ լինել հատկապես, այսպես կոչված, տատանվող նահանգներում։

Pew Research Center-ի տվյալներով, 2024 թվականին սևամորթ ամերիկացիների համար հիմնական խնդիրներն են կրթության բարելավումն ու տնտեսության ամրապնդումը։

Թրամփը վստահեցնում է՝ երկու խնդիրներին անդրադարձն իր առաջնությունների ցանկում է։

«Մեր դպրոցները վերստին կդարձնենք հաջողակ: Կվերադարձնենք բարեկեցությունը յուրաքանչյուր թաղամաս՝ մեր երկրի ամենամեծ քաղաքի յուրաքանչյուր թաղամաս»,- ասել է Թրամփը:

Նյու Յորքում սևամորթ ամերիկացիներին ուղղված Բայդենի քարոզարշավի առանցքային բացադրիչներից է Թրամփին պատկերող այս տեսանյութը:

Հարցումների համաձայն, Բայդենին ցուցաբերվող սևամորթների աջակցությունը նվազել է՝ 2020 թվականի համեմատ
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00

Թրամփ․ «Իհարկե, ատում եմ այս մարդկանց»։

Այնուհետև՝ տեսանյութում ասվում է․ «Դոնալդ Թրամփի կողմից սևամորթ մարդկանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքը նորություն չէ: Նրան դատի են տվել, որ հրաժարվել է սևամորթ ընտանիքներին վարձով տալ իր բնակարանները և որ կոչ է արել մահապատժի ենթարկել հինգ անմեղ, մուգ մաշկ ունեցող դեռահասների»:

Բայդենի ներկայացմամբ, Թրամփը վրեժով լցված թեկնածու է, որին ընտրելը կվնասի փոքրամասնություններին։

«Թրամփը չի ցանկանում առաջնորդել Ամերիկան: Նա ցանկանում է վրեժ լուծել: [Նա գալիս է] վրեժի համար։ Նման կերպ չես կարող երկիր ղեկավարել։ Վրեժի վրա չես կարող ապագա կառուցել։ Չեք կարող լավ ապագա կառուցել վրեժի միջոցով: Այդ է պատճառը, որ ցանկանում եմ առաջնորդել Ամերիկան դեպի ապագա»,- ասել է Բայդենը:

Ներգաղթը Թրամփի նախընտրական արշավի կենտրոնական թեմաներից է, որի շուրջ նա խոսեց Նյու Յորք քաղաքի՝ մեծամասամբ սևամորթ բնակչություն ունեցող Հարավային Բրոնքս շրջանի ընտրողներին հասցեագրված իր ելույթում:

«Աֆրոամերիկացիներին մորթում են: Իսպանախոս ամերիկացիներին մորթում են: Այդ միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ, որ գալիս են մեր երկիր, ամենամեծ բացասական ազդեցությունը թողնում են մեր սևամորթ և իսպանախոս բնակչության վրա, ովքեր կորցնում են իրենց աշխատանքը, տները՝ ամենը, ինչ կարող են կորցնել»,- ասել է Թրամփը:

Բայդենը դիմել է սևամորթ ընտրողներին, թե նրանց ձայնը կաևոր է Թրամփին վերստին հաղթելու համար։

«Դուք եք այն պատճառը, որ Դոնալդ Թրամփը պարտվեց [նախորդ անգամ], և դուք կլինենք այն պատճառը, որ Դոնալդ Թրամփը վերստին կպարտվի»,- ասել է Բայդենը:

Չորս տարի առաջ սևամորթ ընտրողների 92%-ը իրենց ձայնը տվեցին Բայդենին: Անցած ամիս անցկացված Pew Research Center-ի հարցման համաձայն, այդ թիվը այժմ 77% է, իսկ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել սևամորթ ամերիկացիների 18%-ը:

XS
SM
MD
LG