Ըստ խոսնակի՝ Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում հիշեցրել է Ալիևի խոսքերը, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի: Բացի այդ, նախագահ Ալիևը իր համաձայնությունն է տվել ընդունել միջազգային դիտորդական առաքելությանը:
«[Միջազգային առաքելությունը] դա այն է ճշգրիտ մեխանիզմն է, որի շուրջ շարունակվում են քննարկումները տարածաշրջանում մեր դաշնակիցների և գործընկերների հետ։ Չեմ ցանկանում նախօրոք ասել, թե ինչպիսին կարող է այն լինել, քանի դեռ քննարկումները շարունակվում են»,- ասել է նա:
Անդրադառնալով Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցին՝ Միլերը նշել է.
«Այսօր պետքարտուղարը կրկին խոսել է նախագահ Ալիևի հետ և շեշտել ռազմական գործողությունների բացառման, առանց նախապայմանների խաղաղ բնակչության պաշտպանության և ազատ տեղաշարժի, Լեռնային Ղարաբաղ անխափան մարդասիրական մուտք ունենալու հրատապ անհրաժեշտությունը»:
Պետքարտուղարության խոսնակի խոսքով, պետքարտուղարը հիշեցրել է հեռախոսազրույցի ընթացքում, որ նախագահ Ալիևը ասել էր, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի: ՄԻլերը նշում է, որ Վաշինգտոնը հույս ունի, որ Բաքուն կպահի իր խոստումը: Բացի այդ, ըստ Միլլերի, նախագահ Ալիևը համաձայնվել է ընդունել դիտորդական առաքելությանը: Այս դեպքում ևս ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ալիևը կպահի իր խոսքը, ասել է Մեթյու Միլերը: