Մատչելի հղումներ

ԱՄՆ կառավարությունը 11,5 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին


ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը՝ Կոռնիձորում
ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը՝ Կոռնիձորում

Միացյալ Նահանգների կառավարությունը 11,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները հոգալու համար՝ երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության («USAID») տնօրեն Սամանթա Փաուերը՝ Կոռնիձոր կատարած այցի ժամանակ։

«Շատ դժվար է լսել և տեսնել, թե ինչերի միջով են անցնում այս ընտանիքները։ Շատերը հրետակոծության տակ են թողել իրենց քաղաքներն ու գյուղերը»,- նշել է Փաուերը:

«USAID»-ի ղեկավարը հանդիպել է բժիշկներին՝ նրանցից լսելով, որ տեղահանվածներից շատերը թերսնված են: Փաուերը զրուցել է մարդկանց հետ, որոնց մտերիմներն անհետ կորած են համարվում։

Սամանթա Փաուերը վստահեցրել է՝ Միացյալ Նահագները կանգնած կլինի Հայաստանի կառավարության ու քաղաքացիների կողքին՝ Լեռնային Ղարաբաղիղ տեղահանվածներին աջակցելու հարցում:

XS
SM
MD
LG