Ծագումով Հյուսթոնից կրկնակի օլիմպիական ոսկե մեդալակիր, ԱՄՆ բասկետբոլի աստղ Բրիթնի Գրիները, որը կալանավորված է Ռուսաստանում, օգնության խնդրանքով դիմել է նախագահ Ջո Բայդենին:
«Խնդրում եմ, մի մոռացեք իմ և մյուս ամերիկացի կալանավորների մասին», - գրել է Գրիները. «Խնդրում եմ, ամեն ինչ արեք մեզ տուն բերելու համար»:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարդացել է Գրիների նամակը և հավելել. «Սա խնդիր է, որն առաջնահերթություն է նախագահի համար»:
Հիշեցնենք, որ Գրիները, ով արտասեզոնային ժամանակ խաղում էր Եկատերինբուրգի ակումբում, փետրվարի 17-ին ձերբակալվել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում՝ կանեփի օգտագործման մեղադրանքով, որը ենթադրում է մինչև տասը տարվա ազատազրկում:
Մայիսին ԱՄՆ Պետդեպարտամենտը այս գործը պաշտոնապես հայտարարել է որպես «սխալ կալանավորում»։ Արդյունքում, նրա գործը վարում է պատանդների հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակը։