Մատչելի հղումներ

Դանիան շոկի մեջ է՝ Կոպենհագենի առևտրի կենտրոնում հրաձգության պատճառով


Կիրակի օրը Կոպենհագենի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են, հայտնել է Դանիայի ոստիկանությունը՝ հավելելով, որ ձերբակալել է 22-ամյա դանիացի տղամարդու՝ կանխամտածված սպանության մեղադրանքով:

«Կիրակի գիշերը Դանիան ենթարկվել է դաժան հարձակման: Մի քանի մարդ է սպանվել: Շատերը վիրավորվել են, անմեղ ընտանիքներ գնումներ կատարելիս կամ ճաշելիս: Երեխաներ, դեռահասներ և մեծահասակներ», - ասել է վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը կիրակի ուշ երեկոյան իր հայտարարության մեջ:

Դանիայում զինված անձի կողմից վերջին անգամ հարձակում էր իրականացվել 2015 թվականին, որի արդյունքում սպանվել էր երկու մարդ, վիրավորել` վեց ոստիկան: Հարձակումն իրականացնող զինված անձնավորությունը սպանվել էր ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ։

XS
SM
MD
LG