Չինական անօդաչու տիեզերանավը ստացել է պատկերներ, որոնք ընդգրկում են ամբողջ Մարսը, ներառյալ մոլորակի հարավային բևեռը` անցյալ տարվա սկզբից ի վեր ավելի քան 1300 անգամ պտտվելով նրա շուրջը:
Չինական Tianwen-1-ը հաջողությամբ հասել է Կարմիր մոլորակ 2021 թվականի փետրվարին: Տիեզերքից արված նկարների թվում են Չինաստանի առաջին լուսանկարները Մարսի հարավային բևեռից, որտեղ են գտնվում մոլորակի գրեթե բոլոր ջրային ռեսուրսները: Ստորերկրյա ջրերի տեղորոշումը առանցքային է մոլորակի վրա կյանքի հնարավորությունը որոշելու համար: