Մատչելի հղումներ

ԱՄՆ Գերագույն դատարանը թուլացնում է Նյու Յորքում զենք կրելու իրավունքի գործընթացը


Հինգշաբթի օրը ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց, որ Նյու Յորքի կանոնակարգերը, որոնք դժվարացնում են թաքնված ատրճանակ կրելու լիցենզիա ստանալը, սահմանադրությանը չեն համապատասխանում և չափազանց սահմանափակող են, և որ նման լիցենզիա ստանալը պետք է ավելի հեշտ լինի:

Մինչ այդ Նյու Յորքի կանոնակարգը պահանջում էր, որ դիմորդը «պատշաճ պատճառ» ցույց տա լիցենզիա ստանալու համար, և Նյու Յորքի պաշտոնյաներին թույլ էր տալիս իրենց հայեցողությամբ որոշել, թե արդյոք անձը բավականաչափ հիմնավոր պատճառ է ներկայացրել հրազեն կրելու անհրաժեշտության համար: Բավական չէր նշել, որ տվյալ անձը ցանկանում է պաշտպանել իրեն կամ սեփականությունը։

Դատարանի այս որոշումը հիասթափեցրել է նախագահ Ջո Բայդեն։ «Կարծում եմ, որ դա վատ որոշում է, կարծում եմ, որ այն ճշտորեն պատճառաբանված չէ», - ասել է նա:

Նյու Յորքի բնակիչների կարծիքն այս որոշման շուրջ միանշանակ չէ, մինչ ոմանք բողոքի ցույցեր են անցկացնում, մյուսները այցելում են զենքի խանութներ իրենց նոր զենքն ընտրելու համար:

XS
SM
MD
LG