Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հրաման է ստորագրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին, որտեղ նրան լրտեսության մեղադրանք է սպառնում, մի որոշում, որը ըստ Ասանժի աջակիցների և նրա կնոջ` Ստելլա Մորիսի, նշանավորել է «մութ օր մամուլի ազատության համար»:
Որոշումը, հավանաբար, ամիսներ շարունակ իրավական վեճերի առիթ կդառնա. Ասանժն իրավունք ունի բողոքարկել այս որոշումը 14 օրվա ընթացքում, ասվում է ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Ասանժի իրավախորհրդատու Ջեն Ռոբինսոնը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բողոքարկումը կներկայացվի:
«Սա ճանապարհի վերջը չէ, և մենք կօգտագործենք մեզ հասանելի բոլոր բողոքարկման մեխանիզմները՝ կանխելու այս արտահանձնումը», - ասել է նա։