Մատչելի հղումներ

 
«Եթե դժոխք գնանք, վերմակ կվերցնենք». կատակում են մոլորակի ամենաշոգ քաղաքի բնակիչները

«Եթե դժոխք գնանք, վերմակ կվերցնենք». կատակում են մոլորակի ամենաշոգ քաղաքի բնակիչները


Պակիստանի Ջակոբաբադի մոտ 200,000 բնակիչները քաջատեղյակ են, որ իրենց քաղաքը հայնտի է որպես աշխարհի ամենատաք քաղաքներից մեկը: «Եթե դժոխք գնանք, վերմակ կվերցնենք»,- հաճախ կատակում են տեղացիները։ Անցյալ ամիս, մայիսի 14-ին ջերմաստիճանը հասել է' 51 Ցելսիուսի, ինչը տեղի օդերևութաբանները խիստ անսովոր են համարել տարվա այդ եղանակի համար։ Արդյունքում, Ջակոբաբադը անցյալ ամիս ճանաչվել է մոլորակի ամենաշոգ քաղաքը:

Պակիստանի գյուղատնտեսության գրեթե 90 տոկոսը ապահովվում է սառցադաշտերից սնվող Ինդուս գետի և նրա վտակների ոռոգմամբ: Կլիմայի փոփոխությունն արագացրել է սառցադաշտերի հալոցքը՝ մեծացնելով սառցադաշտային-լճային ջրհեղեղների և հոսանքի ներքևում տեղի ունեցող հեղեղումների հավանականությունը, ըստ OCHA-ի: Սառցադաշտերի արագ հալոցքը, ջերմաստիճանի բարձրացումը, սեզոնների փոփոխությունը և անձրևի տեսքով անկանոն տեղումները փոխում են Ինդուսի հոսքը, ինչը մեծ ազդեցություն կունենա գյուղատնտեսական գործունեության, սննդի արտադրության և կենսապահովման վրա:

Ըստ Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայության տվյալների՝ ակնկալվում է, որ քաղցրահամ ջրի հասանելիությունը Կենտրոնական, Հարավային, Արևելյան և Հարավարևելյան Ասիայում կնվազի մինչև 2050-ական թվականները: Ընդ որում ափամերձ տարածքները վտանգի տակ են՝ ջրհեղեղների ավելացման պատճառով: Սպասվում է, որ ջրհեղեղների և երաշտի հետ կապված հիվանդություններից մահացության մակարդակը կաճի։

XS
SM
MD
LG