Բրիտանական ծագումով ԱՄՆ-ում հանրային կերպար Գիսլեն Մաքսվելը դատապարտվել է 20 տարվա բանտարկության՝ իր երկարամյա ընկեր Ջեֆրի Էփշտեյնի հետ անչափահաս աղջիկներին գայթակղելու և սեռական ոտնձգությունների ենթարկելու տարիներ տևած ծրագիր իրականացնելու համար:
«Ես զղջում եմ այն ցավի համար, որը դուք զգացել եք: Ջեֆրի Էփշտեյնը պետք է բոլորից առաջ այստեղ լիներ»,- ասել է Մաքսվելը ամբիոնի մոտ՝ խոսքն ուղղելով տուժածներին:
Դատախազները դատավորին խնդրել էին Մաքսվելին դատապարտել 30-ից 55 տարվա ազատազրկման, մինչդեռ փորձաշրջանը կառավարող վարչությունը առաջարկել էր 20 տարի ազատազրկում։ Մաքսվելի փաստաբանները պահանջել են ավելի մեղմ պատիժ՝ 4-ից 5 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Էփշտեյնը, ով 2008 թվականին իրեն մեղավոր է ճանաչել նահանգային մարմնավաճառության մեղադրանքով, 2019 թվականի հուլիսին մեղադրվել է դաշնային սեռական թրաֆիքինգի մեղադրանքով, սակայն մեկ ամիս անց բանտում ինքնասպան է եղել: