Մատչելի հղումներ

ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարություններն ու հետևանքները. Հուլիսի 4, 2022


Անկախության օրը, որը նաև կոչվում է հուլիսի 4, Միացյալ Նահանգների ամենախոշոր ամենամյա տոնակատարություններից է, որը նշվում է բոլոր հիսուն նահանգներում: Այն նշում է Անկախության հռչակագրի ընդունումը Կոնգրեսի կողմից 1776 թվականի հուլիսի 4-ին:

Ավանդաբար Անկախության օրը նշվում է շքերթներով, հրավառությամբ և հանդիսավոր արարողություններով: Ժամանակակից ամերիկացիներից շատերն աշխատանքային հավելյալ ազատ օրն օգտագործում են` այցելելով հարևան նահանգներ:

Այս տարի սակայն Չիկագոյի Հայլենդ Պարկի արվարձաններում Անկախության օրվա շքերթի ժամանակ զինված անձի կողմից հարձակման արդյունքում սպանել է վեց մարդ, մարմնական վնասվածքներ ստացել` ավելի քան 36-ը: Նման գործողությունները սովորական երևույթ չեն Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ, սակայն հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում զինված հարձակումների թիվն ԱՄՆ-ում աճել է:

Արդեն ձերբակալվել է շենքի տանիքից ժողովրդի ուղղությամբ հրազենային կրակ արձակած անձնավորությունը: Ոստիկանության հաղորդման համաձայն նա 22 ամյա երիտասարդ է, որի կողմից իրականացված սպանդի դրդապատճառները դեռ ճշտվում են:

Իսկ երկրում շարունակվում են զենքի առք ու վաճառքի շուրջ ներկա օրենքների վերաբերյալ անհանգստությունները:

XS
SM
MD
LG