Մատչելի հղումներ

ԱՄՀ-ի տնօրենը հորդորել է արագ լուծում գտնել ԱՄՆ-ի պարտքի ճգնաժամին


ԱՄՀ-ի տնօրենը հորդորել է արագ լուծում գտնել ԱՄՆ-ի պարտքի ճգնաժամին
ԱՄՀ-ի տնօրենը հորդորել է արագ լուծում գտնել ԱՄՆ-ի պարտքի ճգնաժամին

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդն ասել է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է արագ լուծել պարտքի վերին սահմանի բարձրացման հետ կապված ճգնաժամը, քանի հակառակ դեպքում այն կարող է «լուրջ հետևանքներ» ունենալ:

Այս հայտարարությամբ Լագարդը հանդես է եկել Նյու Յորքում` Արտաքին հարաբերությունների խորհուրդ կատարած իր այցի ընթացքում: Լագարդն ասել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդներն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետք է «հնարավորինս արագ» համաձայնության գան երկրի 14,3 տրիլիոն դոլար կազմող պարտքի սահմանը բարձրացնելու շուրջ: ԱՄՀ-ի տնօրենը զգուշացրել է, որ մեկ շաբաթ անց այս սահմանը չբարձրացնելու դեպքում Միացյալ Նահանգները կանգնելու են իր պարտքային պարտավորությունները չկատարելու վտանգի առջև:

Լագարդն ասել է, որ դեֆլոտը «չափազանց լուրջ հետևանքներ կունենա ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային տնտեսության համար»:

ԱՄՀ-ի տնօրենը սակայն նախընտրել է չներգրավվել Վաշինգտոնում ծախսերի կրճատման, հարկերի և պարտքի սահմանի բարձրացման շուրջ ծավալված քաղաքական քննարկման մեջ` ասելով, որ հավանության չի արժանացնի բանակցությունները փակուղուց դուրս բերելու նպատակով առաջարկված ծրագրերից ոչ մեկը:

Նշելով, որ անհրաժեշտ է լուծել Միացյալ Նահանգների պարտքի խնդիրը, Լագարդը զգուշացրել է նաև բյուջեի կտրուկ կրճատումներ իրականացնելու դեմ, քանի որ դրանց արդյունքում կարող է կրկին տեղի ունենալ «առանց աշխատատեղերի ստեղծման տնտեսական վերականգնում»: Իր խոսքով, նման վերականգնումը բխում է խոշոր ընկերությունների և ֆինանսական շուկաների շահերից, սակայն չի նպաստում գործազուրկ աշխատողների խնդիրների լուծման:

Նմանատիպ

XS
SM
MD
LG