Մատչելի հղումներ

«Ֆուկուշիմա» ատոմակայանում հաջողվել է կանխել ռեակտորի պայթյունի վտանգը


آسٹریلیا، بھارت
آسٹریلیا، بھارت

Ճապոնիայի իշխանությունների համաձայն, «Ֆուկուշիմա» ատոմակայանի ռեակտորի պաշտպանիչ թաղանթ բորակածին մղելու աշխատանքները հաջող են ընթանում, ինչը թույլ կտա կանխել թաղանթի ներսում ջրածնի կուտակումը, որը կարող էր դառնալ մեծ վտանգ ներկայացնող պայթյունի պատճառ։

«Ֆուկուշիմա» ատոմակայանը շահագործող ընկերությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ առաջին ռեակտորի ներսում ճնշումը սկսել է բարձրանալ, ինչը կայունացնող բորակածնի թաղանթ ներթափանցելու ծրագրի հաջող ընթացքի նշան է։ Ընկերությունը հայտնել է նաև, որ այս աշխատանքը ավարտելու համար պահանջվելու է ևս հինգ օր և կարող է կրկնվել երկրորդ և երրորդ ռեակտորներում։

«Tokyo Electric Power» ընկերության անձնակազմին չորեքշաբթի օրը հաջողվել է զմռսել երկրորդ ռեակտորից Խաղաղ օվկիանոս ներթափանցող չափազանց աղտոտված ջրի արտանետման պատճառ դարձած ճեղքը։ Աղտոտվածության չափազանց բարձր մակարդակ ունեցող ջուրը սակայն սկսել է կուտակվել ռեակտորի մոտակայքում գտնվող թունելում։

Ճապոնիայում մարտի 11-ին աղետալի երկրաշարժի և ցունամիի պատճառով առաջացած միջուկային ճգնաժամը համարվում է պատմության մեջ երկրորդ ամենալուրջ պատահարը։ Միջուկային ճառագայթման հետևանքները վերահսկող ՄԱԿ-ի հանձնաժողովի նախագահի համաձայն, Ճապոնիայում տեղի ունեցող միջուկային ճգնաժամը «շատ ավելի լուրջ» է, քան ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում գտնվող «Թրի Մայլ Այլենդ» ատոմակայանում 1979 թվականին տեղի ունեցած պատահարը, սակայն ոչ այնքան լուրջ, որքան 1986 թվականին տեղի ունեցած Չեռնոբիլյան աղետը։

Նա ասել է, որ «Ֆուկուշիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով ռադիոակտիվ յոդի արտանետման հետքեր են հայտնաբերվել ամբողջ աշխարհում, սակայն շատ ավելի ցածր պարունակությամբ, քան Չեռնոբիլյան վթարից հետո

XS
SM
MD
LG