Մատչելի հղումներ

Ճապոնիայում միջուկային աղետի վտանգի աստիճանը հասել է ամենաբարձր մակարդակի


پرندہ مارکیٹ
پرندہ مارکیٹ

Ճապոնիայի իշխանությունների համաձայն, «Ֆուկուշիմա» ատոմակայանում ճգնաժամը բարձրացվել է միջազգային սանդղակով ամենաբարձր՝ 1986 թվականին տեղի ունեցած Չեռնոբիլի վթարի մակարդակին։

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության սանդղակով, երեքշաբթի օրը ճգնաժամի վտանգի աստիճանը բարձրացվել է հինգից յոթերորդ մակարդակի, ինչը ցույց է տալիս, որ այս պատահարը համատարած ազդեցություն է գործել մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։ Ճապոնիայի պաշտոնատար անձինք սակայն նշել են, որ մարտի 11-ին տեղի ունեցած աղետի ժամանակից ատոմակայանից արտանետված ճառագայթման հոսքը կազմում է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ժամանակ արտանետվածի ընդամենը տասը տոկոսը։

Ատոմակայանը շահագործող ընկերությունը հայտնել է, որ երկուշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ատոմակայանում որևէ նոր վնասվածք չի գրանցվել։

Ճապոնիայի միջուկային անվտանգության գործակալությունը հայտնել է, որ վտանգի աստիճանը բարձրացնելու մասին որոշումն ընդունվել է անցյալ ամսվա ընթացքում ատոմակայանից արտանետված ճառագայթման հոսքի մանրամասն գնահատման արդյունքում։ Նույն գնահատման արդյունքում երկուշաբթի օրը որոշում է ընդունվել էվակուացնել փակ գոտուց դուրս գտնվող ևս հինգ համայնք և հորդորել ատոմակայանից 20-ից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքների բնակիչներին պատրաստվել գալիք էվակուացմանը։

XS
SM
MD
LG