Մատչելի հղումներ

Ճապոնիայում նախատեսվում է իրականացնել էլեկտրականության խնայողության միջոցառումներ


Ճապոնիայում փնտրում են այս ամառ էլեկտրականության սպասվող պակասի խնդիրը լուծելու ուղիներ, ներառյալ խոշոր ընկերությունների նկատմամբ էլեկտրաէներգիայի ծախսի հարկադիր սահմանափակումների, բնակչության համար էլեկտրաէներգիայի խնայողության խթանիչ միջոցներ ձեռնարկելու և ցերեկային ժամերին էլեկտրականության անջատման միջոցառումները։

Երկրի ֆինանսների նախարարն այս ընթացքում քննարկել է «Ֆուկուշիմա» վթարված ատոմակայանի սեփականատեր՝ «Tokyo Electric Power» ընկերությունը կործանումից փրկելու ծրագիրը։ Նա երեքշաբթի օրը հայտնել է, որ ընկերությունը պետք է մնա մասնավոր և ունենա բավարար միջոցներ՝ աշխարհում 25 տարվա ընթացքում միջուկային ամենածանր աղետից վնասվածքներ ստացած անձանց օգնություն ցուցաբերելու համար։

«Ֆուկուշիմա» ատոմակայանում աշխատանքներ իրականացնող անձնակազմի համաձայն, վեց ռեակտորներից մի քանսի հիմքում և թունելներում շարունակվում է ճառագայթման չափազանց բարձր մակարդակ ունեցող ջրի կուտակումը՝ չնայած արդեն մեկ շաբաթվա ընթացքում ջրի հեռացման իրականացվող աշխատանքներին։

Ճապոնիայի բազմաթիվ բնակիչներ և ընկերություններ արդեն իսկ նախաձեռնում են էլեկտրականությունը խնայողաբար օգտագործելու միջոցներ։ Նախարարների խորհրդի քարտուղարի համաձայն, կառավարությունը նախատեսում է պարգևատրել ամենամեծ խնայողություններ իրանակացրած անձանց։

XS
SM
MD
LG