Մատչելի հղումներ

Ձերբակալված գերմանացիները խոստովանել են օրենքի խախտումը


Ձերբակալված գերմանացիները խոստովանել են օրենքի խախտումը
Ձերբակալված գերմանացիները խոստովանել են օրենքի խախտումը

Իրանում ձերբակալված Գերմանիայի երկու քաղաքացիները խոստովանել են, որ քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված կնոջ մասին ապօրինի եղանակով տեղեկատվություն ստանալու փորձ անելով, իրենք խախտել են օրենքը:

Իրանի պետական հեռուստատեսությունը մեջբերել է երկրի գլխավոր դատախազի խոսքերն այն մասին, թե երկու գերմանացիներն ընդունել են, որ իրենց կողմից ճիշտ չի եղել որպես լրագրող ներկայանալու հանգամանքը: Գերմանացիներին մեղադրում են առանց պատշաճ մուտքի արտոնագրերի որպես լրագրող աշխատելու մեջ:

Բացի այդ, երկրի գլխավոր դատախազը մեղադրել է գերմանացիներին երկրի սահմաններից դուրս գործող «թշնամական տարրերի» հետ կապեր ունենալու մեջ:

Ձերբակալվածները փորձում էին հարցազրույց անցկացնել ամուսնական հավատարմությունը խախտելու համար քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված Սաքինեհ Մոհամադի Աշթիանիի որդու հետ:

XS
SM
MD
LG