Մատչելի հղումներ

Իրանը չի համարում, որ քարկոծման մասին գործը մարդու իրավունքներին վերաբերող խնդիր է


Իրանի պաշտոնյաների համաձայն, քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված կնոջ գործը արտասահմանյան երկրները չպետք է դարձնեն մարդու իրավունքներին վերաբերող խնդիր:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը երեքշաբթի օրն ասել է, որ եթե մարդասպաններին բանտերից ազատումը մարդու իրավունքներին վերաբերող խնդիր է, ապա այդ պետությունները պետք է ազատ արձակեն իրենց բանտերում պահվող բոլոր մարդասպաններին:

Նրա խոսքերով, գործը դեռ քննության մեջ է, սակայն Սաքինեհ Մոհամադի Աշթանիի ընկերների ու ընտանիքի համաձայն, նրանք անհանգստացած են, որ իշխանությունները կարող են շուտով ի կատար ածել մահապատիժը:

43 տարեկան այրու որդին ու նրա փաստաբաններից մեկն ասում են, որ մահմեդական Ռամադան սուրբ ամսվա ընթացքում պահպանվող մահապատիժների ի կատար ածման հետաձգումն ավարտվում է այս ամիս: Սաքինեհ Մոհամադի Աշթանիի փաստաբանի համաձայն, քարկոծման միջոցով մահապատիժը կարող է իրականացվել «ցանկացած պահի»:

Աշթանիի գործը առաջ է բերել միջազգային հանրության զայրույթը: Երեքշաբթի օրը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ասել է, որ իրեն սարսափեցրել է դատապատժի մասին նորությունը, որը «աննկարագրելի բարբարոսություն» է:

XS
SM
MD
LG