Մատչելի հղումներ

 
Անօրինական կապի մեջ մեղադրվող կինը չի ենթարկվի քարկոծման միջոցով մահապատժի

Անօրինական կապի մեջ մեղադրվող կինը չի ենթարկվի քարկոծման միջոցով մահապատժի


Անօրինական կապի մեջ մեղադրվող կինը չի ենթարկվի քարկոծման միջոցով մահապատժի, սակայն նրան ներկայացվելու է իր ամուսնու սպանության մեղադրանք:

Չորեքշաբթի օրը Իրանի պետական հեռուստատեսությամբ երկրի արտաքին գործերի փոխնախարարը հայտնել է, որ արտամուսնական անօրինական կապի մեջ մեղադրանքով Սաքինեհ Մոհամադի Աշթիանիի նկատմամբ կայացված քարկոծման միջոցով մահապատիժը ի կատար չի ածվելու, սակայն ընթացքում է «սպանության հանցակցության» մեղադրանքով դատավճիռ կայացնելու գործընթացը:

Սաքինեհ Մոհամադի Աշթիանիի քարկոծման միջոցով մահապատիժը առաջ է բերել մի շարք երկրների և իրավապաշտպան խմբերի զայրույթը: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն երեքշաբթի օրը ասել է, որ իրեն սարսափեցրել է մահապտժի «աննկարագրելի բարբարոսությունը»:

2006 թվականին Աշթիանին իրեն մեղավոր է ճանաչել իր ամուսնու մահվանից հետո երկու տղամարդու հետ հարաբերությունների մեջ լինելու համար և որպես պատիժ ստացել 99 մտրակի հարված: Մի քանի ամիս անց այդ տղամարդկանցից մեկին մեկ այլ դատարան մեղադրել է Աշթիանիի ամուսնու սպանության մեջ: Բացի այդ, դատարանը մեղադրել է Աշթիանիին «ամուսնացած լինելու ժամանակ անօրինական կապի» մեջ և դատապարտել քարկոծման միջոցով մահապատժի: Սաքինեհ Մոհամադի Աշթիանիին հերքում է այդ մեղադրանքները:

XS
SM
MD
LG