Մատչելի հղումներ

Իրանը թույլ է տվել բանտարկված լրագրողներին հանդիպել իրենց ընտանիքների հետ


Իրանը թույլ է տվել բանտարկված լրագրողներին հանդիպել իրենց ընտանիքների հետ
Իրանը թույլ է տվել բանտարկված լրագրողներին հանդիպել իրենց ընտանիքների հետ

Իրանի իշխանությունները բանտարկության մեջ գտնվող գերմանացի լրագրողներին թույլ են տվել հանդիպել իրենց ընտանիքների հետ:

Այս քայլին Իրանը դիմել է` Գերմանիայի կառավարության կողմից գործադրված ճնշումներից հետո:

Իրանի «Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ, ընտանիքների հետ լրագրողների հանդիպումը կայացել է երկուշաբթի օրը:

Գերմանիայի իշխանություններն արտգործնախարարություն էին հրավիրել Բեռլինում Իրանի դեսպանին` բողոք հայտնելու լրագրողների այցը արգելելու համար:

Գերմանիայի իշխանությունները հայտնել են, որ Իրանը խախտել է բանտարկված լրագրողներին Սուրբ Ծննդյան տոների ընթացքում այցելելու իրավունք տալու նախնական խոստումը:
«Բիլդ ամ Զոնթագ» գերմանական պարբերականի փոխանցմամբ, գերմանացի երկու լրագրողներն ուղևորվել էին Իրան` ամուսնական հավատարմությունը խախտելու համար քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված Սաքինեհ Մոհամադի Աշթիանիի գործի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու նպատակով:

Լրագրողները ձերբակալվել են հոկտեմբեր ամսին` Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքում: Իրանի իշխանությունների համաձայն, լրագրողները մուտք էին գործել երկիր զբոսաշրջության մուտքի արտոնագրերով և չեն ստացել լրագրողական գործունեությամբ զբաղվելու համար համապատասխան հավատարմագիր:

XS
SM
MD
LG