Մատչելի հղումներ

Քարկոծման միջոցով մահապատժի իրականացումը հնարավոր է կասեցնել


Քարկոծման միջոցով մահապատժի իրականացումը հնարավոր է կասեցնել
Քարկոծման միջոցով մահապատժի իրականացումը հնարավոր է կասեցնել

Ամուսնական անհավատարմության մեջ մեղադրված կնոջը քարկոծման միջոցով մահապատժի ենթարկելու դատավճռի իրականացումը դեռևս հնարավոր է կասեցնել։

Այս մասին «Fars» լրատվական գործակալությանը կիրակի օրը հայտնել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի դատական մարմնի ղեկավար Մալեկ Աջդար Շարիֆին՝ ասելով, որ իշխանությունները դեռևս ուսումնասիրում են Սաքինեհ Մոհամադի Աշթիանիի գործը և «ոչինչ չի բացառվում»։

Քարկոծման դատապարտված կնոջ որդու կողմից Իրանի իշխանություններին իր մոր կյանքը փրկելու խնդրանքով դիմելուց մի քանի ժամ անց դատապարտվածին թույլատրվել է դուրս գալ բանտախցից և ընթրել իր որդու հետ։

Սաքինեհ Մոհամադի Աշթիանիի որդի Սաջադ Ղադերզադեի հանդիպումը լրագրողների հետ, որը կայացել է Իրանի Թաբթրիզ քաղաքում, նրա առաջին հանդիպումն է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ դեկտեմբերի 12–ին գերմանացի լրագրողների հետ կայացած զրույցի պատճառով ձերբակալվելուց և գրավով ազատ արձակվելուց հետո։

Աշթիանին 2006 թվականին մեղադրվել է ամուսնական հավատարմությունը խախտելու մեջ և դատապարտվել քարկոծման միջոցով մահապատժի:

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատության են ենթարկում Իրանին՝ մահապատիժների իրականացման ամենաբարձր ցուցանիշը պահպանելու համար։

XS
SM
MD
LG