Ավելի քան 80 դերասաններ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ կոչ են արել Իրանի ղեկավարներին ազատ արձակել քարկոծման միջոցով մահի դատապարտված կնոջը:
«The Times of London» թերթում երկուշաբթի օրը հրապարակված բաց նամակում դիմողները նշել են, որ Սաքինեհ Մոհամադի Աշթիանին «արդեն շատ է տանջվել»:
Նրանք կոչ են արել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին և գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին ազատ արձակել Աշթիանիին, ինչպես նաև նրա որդուն և դատապաշտպանին:
Նամակը ստորագրել են ամերիկացի դերասաններ Ռոբերտ Ռեդֆորդը և Ռոբերտ Դե Նիրոն, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բերռնար Քուշները, Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչ Եդ Միլիբանդը և երգիչ Սթինգը:
43-ամյա Աշթիանին դատապարտվել է քարկոծման իր ամուսնու մահվանից հետո երկու տղամարդու հետ «անօրինական հարաբերությունների մեջ» լինելու համար:
Սպանության վերաբերյալ 2006 թվականին կայացած երկու դատավարության արդյունքում նա դատապարտվել է քարկոծման միջոցով մահվան:
Քարկոծման միջոցով մահվան դատավճիռն ամբողջ աշխարհում բողոքներ է առաջացրել: