Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում փոթորիկների հետևանքով զոհվել է 22 մարդ


Լուսանկարն արվել է Թեքսասի Վելի Վյուում՝ Ջեյքոբ Չեմբերսի կողմից (2024 թվականի մայիսի 26)
Լուսանկարն արվել է Թեքսասի Վելի Վյուում՝ Ջեյքոբ Չեմբերսի կողմից (2024 թվականի մայիսի 26)

Տասնյակ հազարավոր մարդիկ հանգստյան օրերին մնացել են առանց էլեկտրականության

Ուժեղ փոթորիկները և հորդառատ անձրևները վերջին օրերին չէին դադարոում Միացյալ Նահանգների որոշ արևելյան շրջաններում:

Երկրի կենտրոնական նահանգներում փոթորկի հետևանքով զոհվել են առնվազն 22 մարդ: Հարյուրավոր մարդիկ վիրավոր են:

Փոթորիկը ավերել է տներ Թեքսասում, Արկանզասում և Օկլահոմայում: Հիշատակի օրվա հանգստյան օրերին տասնյակ հազարավոր մարդիկ հոսանքազրկվել էին:

Նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի ուշ երեկոյան հայտնել է, որ ինքը և իր կինը՝ Ջիլը, «աղոթում են նրանց համար, ովքեր ողբերգականորեն զոհվել են Թեքսասում, Արկանզասում և Օկլահոմայում ավերիչ տորնադոյի ժամանակ»:

XS
SM
MD
LG