Մատչելի հղումներ

Վաշինգտոնը հույս ունի, որ նախագահ Ալիևը կպահի իր խոստումը ռազմական գործողությունների բացառման մասին. պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղարության մասնաշենք
ԱՄՆ պետքարտուղարության մասնաշենք

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կրկին ընդգծել է, որ ռազմական գործողությւոնների վերսկսումն անընդունելի է:

Ըստ խոսնակի՝ Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում հիշեցրել է Ալիևի խոսքերը, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի: Բացի այդ, նախագահ Ալիևը իր համաձայնությունն է տվել ընդունել միջազգային դիտորդական առաքելությանը:

«[Միջազգային առաքելությունը] դա այն է ճշգրիտ մեխանիզմն է, որի շուրջ շարունակվում են քննարկումները տարածաշրջանում մեր դաշնակիցների և գործընկերների հետ։ Չեմ ցանկանում նախօրոք ասել, թե ինչպիսին կարող է այն լինել, քանի դեռ քննարկումները շարունակվում են»,- ասել է նա:

Անդրադառնալով Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցին՝ Միլերը նշել է.

«Այսօր պետքարտուղարը կրկին խոսել է նախագահ Ալիևի հետ և շեշտել ռազմական գործողությունների բացառման, առանց նախապայմանների խաղաղ բնակչության պաշտպանության և ազատ տեղաշարժի, Լեռնային Ղարաբաղ անխափան մարդասիրական մուտք ունենալու հրատապ անհրաժեշտությունը»:

Պետքարտուղարության խոսնակի խոսքով, պետքարտուղարը հիշեցրել է հեռախոսազրույցի ընթացքում, որ նախագահ Ալիևը ասել էր, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի: ՄԻլերը նշում է, որ Վաշինգտոնը հույս ունի, որ Բաքուն կպահի իր խոստումը: Բացի այդ, ըստ Միլլերի, նախագահ Ալիևը համաձայնվել է ընդունել դիտորդական առաքելությանը: Այս դեպքում ևս ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ալիևը կպահի իր խոսքը, ասել է Մեթյու Միլերը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG