Մատչելի հղումներ

Սպիտակ տունը հորդորում է Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները


ԱՄՆ Սպիտակ տունը
ԱՄՆ Սպիտակ տունը

ԱՄՆ Սպիտակ տան Անվտանգության խորհուրդն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությանը:

Ըստ Անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուաթսոնի՝ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունները, որոնք վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը և խաթարում խաղաղության հեռանկարները։ Մենք կապի մեջ ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ իրավիճակի անհապաղ դեէսկալացիա համատեղ հորդորելու համար և կոչ անելու Ադրբեջանին ուղիղ երկխոսության գնալ Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ»,- ասել է Անվտանգության խորհրդի խոսնակը։

Նմանատիպ

XS
SM
MD
LG