Մատչելի հղումներ

Գերմանիան մեղադրել է Ադրբեջանին խոստումը դրժելու մեջ, Լիտվան կոչ է արել Բաքվին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հրետակոծությունը 


Լեռնային Ղարաբաղ
Լեռնային Ղարաբաղ

Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը՝ տեղեկացնելով, թե Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում:

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը այսօր մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների չդիմելու մասին իր խոստումը դրժելու մեջ, կոչ է արել Բաքվին դադարեցնել Ղարաբաղի հրետակոծումը և վերադառնալ բանակցությունների սեղան շուրջ:

Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը՝ տեղեկացնելով, թե Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում, որը կարող է նոր պատերազմի նախերգանքը դառնալ, բայց որը, Բաքվի կարծիքով, անհրաժեշտ է սահմանադրական կարգը վերականգնելու և հայկական ռազմական կազմավորումներից ազատվելու համար:

«Ռազմական գործողություններից զերծ մնալու Բաքվի խոստումը խախտվեց: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հրետակոծությունը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցող Գերմանիայի արտգործնախարարը:

«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սեպտեմբերի 19-ին իրականացված հարձակումն ամբողջությամբ խաթարում է տևական խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը»,- «X» (նախկին «Twitter») սոցցանցում գրառում է կատարել Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

«Ղարաբաղի հայերի նկատմամբ ամիսներ տևած շրջափակումից հետո, Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները խաթարում են տևական խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը։ Կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել և սկսել երկխոսությունը Բաքվի ու Ղարաբաղի հայերի միջև, քանի որ այն խաղաղ համակեցություն տանող միակ ճանապարհն է»,- նշել է լիտվացի պաշտոնյան։

XS
SM
MD
LG