Մատչելի հղումներ

Խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության կատաղի հարձակումները. Freedom House


Freedom House
Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը X հարթակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների  վերսկսմանը: Իր գրառման մեջ կազմակերպությունը նշել է.   

«Մենք խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության կատաղի հարձակումները, որոնք մեծացնում են տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգը։ Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի»,- գրել է Freedom House-ը:

XS
SM
MD
LG