Մատչելի հղումներ

Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարել ԼՂ հարցով


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա

Ֆրանսիան պաշտոնապես հանդես է եկել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու պահանջով։

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որտեղ խստորեն դատապարտվում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակումը։

«Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը, որի ժամանակ կիրառվում են ծանր զրահատեխնիկա, այդ թվում և բնակեցված տարածքների նկատմամբ։ Որևէ պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնալիքի տակ են առնում հազարավոր քաղաքացիական անձանց կյանքը, ովքեր արդեն իսկ տուժել են ամիսներ տևած անօրինական շրջափակման հետևանքով և հակասում է բանակցային կարգավորման հասնելու միջազգային հանրության ջանքերին»,-ասված է հայտարարության մեջ։

Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումն ու հարգել միջազգային իրավունքը։

Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության ճակատագրի հանդեպ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ադրբեջանի վրա:

Ֆրանսիան պահանջում է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի վճռական պատասխան տա այս անընդունելի հարձակմանը, որը հավասարազոր ռիսկեր է պարունակում տարածաշրջանի անվտանգության համար»։

XS
SM
MD
LG