Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական հարձակումները և վերադառնա դիվանագիտական դաշտ՝ խաղաղ լուծում գտնելու համար՝ «X»-ի իր էջում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակը ճգնաժամային է: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի [ռազմական] հարձակումները և վերադառնա դիվանագիտական դաշտ՝ խաղաղ լուծում գտնելու համար»,- նշել է Շոլցը։