Մատչելի հղումներ

Բայդենը հիասթափված է, որ Չինաստանի նախագահ Սին չի մասնակցի «G20»-ի գագաթնաժողովին


Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Դելավեր նահանգի Դովեր օդային բազայում ողջունում է լրագրողներին
(Լուսանկարը՝ Ջիմ Ուաթսոնի / AFP)
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Դելավեր նահանգի Դովեր օդային բազայում ողջունում է լրագրողներին (Լուսանկարը՝ Ջիմ Ուաթսոնի / AFP)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը հայտարարել է, որ հիասթափված է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չի մասնակցելու Հնդկաստանում կայանալիք «G20»-ի ղեկավարների գագաթնաժողովին, սակայն հավելել է, որ պատրաստվում է «հանդիպել իր հետ»։

«Ես հիասթափված եմ, սակայն պատրաստվում եմ հանդիպել իր հետ», - Դելավերի Ռեհոբոթ Բիչում լրագրողների հարցին է պատասխանել նախագահ Բայդենը:

Բայդենը սեպտեմբերի 7-ից 10-ը կայցելի Հնդկաստան՝ մասնակցելու 20 երկրների գագաթնաժողովին, որին կհաջորդի նախագահի այցը Վիետնամ: Նրա վարչակազմը ձգտում է ամրապնդել ԱՄՆ-ի դերը Ասիայում:

Սին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի գագաթնաժողովը: Սպասվում է, որ Նյու Դելիում կայանալիք հանդիպմանը, Պեկինը կներկայացնի Չինաստանի վարչապետ Լի Ցիանգը, նշում է Reuters-ը:

«Կարծում եմ, որ երկուսն էլ (Հնդկաստանը և Վիետնամը) ցանկանում են ավելի սերտ հարաբերություններ ձեռք բերել Միացյալ Նահանգների հետ, և դա կարող է շատ օգտակար լինել», - հավելել է Բայդենը:

XS
SM
MD
LG